Թուրքիայում ձերբակալում են Սիրիայում ռազմական գործողության հակառակորդներին

Թուրքական Ստամբուլ և Դիյարբեքիր քաղաքների դատխազությունները սոցիալական ցանցերում գրառումներ կատարելու և Աֆրինում Քրդստանի բանվորական կուսակցության և քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության գործունեությունը քարոզելու համար 35 մարդու ձերբակալության թույլտվություն են տվել, փոխանցել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Նշվում է, որ Ստամբուլում 18, Դիյարբեքիրում՝ 17 մարդու ձերբակալության թույլտվություն է տրվել:
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկը Սիրիայի Աֆրինում՝ ընդդեմ քրդական կազմավորումների: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը կիրակի հայտարարել է Աֆրինում ցամաքային գործողություններ սկսելու մասին:
Փոխանցում է ria.ru-ն: