22.01.2018 14:38

Բրիտանիայի դիվանագիտական ծառայության նախկին ղեկավարը՝ Թեթչերի «ռասիազմի» մասին

Բրիտանիայի դիվանագիտական ծառայության նախկին ղեկավարը՝ Թեթչերի «ռասիազմի» մասին

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերն ուզում էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրեն «բացառապես սպիտակ մարդիկ»: Այս մասին իր հուշերում պատմել է Միացյալ Թագավորության դիվանագիտական ծառայության նախկին ղեկավար, սըր Պատրիկ Ռայթը: Վերջինիս օրագրից հատվածներ է հրապարակել The Daily Mail թերթը:

Ռայթի խոսքով՝ մի անգամ Թեթչերը խոստովանել է, որ իրեն գրավում է ՀԱՀ-ը որպես «սպիտակ մինի-պետություն» առանձնացնելու գաղափարը, որը կտարբերվի սևամորթ բնակչություն ունեցող հարևան տարածքային կազմավորումներից: Դիվանագետն առարկել է՝ այդ գաղափարն անվանելով ապարտեիդի շարունակություն: Ի պատասխան՝ Թեթչերը նրան նախատել է «Մեծ Բրիտանիայի ռազմավարական շահերի հանդեպ անուշադիր լինելու» համար:

Գրքի հեղինակը նաև պնդում է, որ «երկաթե լեդին» ատում էր գերմանացիներին: Օրինակ, նա լավ չէր վերաբերվում ԳԴՀ կանցլեր Հելմուտ Քոլին:

Գերմանացի դիվանագետներից մեկի հուշերի համաձայն՝ Թեթչերի դեմ մահափորձից հետո Քոլը մի քանի անգամ զանգահարել է Դաունինգ-սթրիթ, սակայն վարչապետն այդպես էլ ետ չի զանգահարել:

Փոխանցում է ria.ru-ն: