22.01.2018 14:50

Դանիայի ԱԳՆ ղեկավարը չի մեկնաբանել Պուչդեմոնի այցը Կոպենհագեն

Դանիայի ԱԳՆ ղեկավարը չի մեկնաբանել Պուչդեմոնի այցը Կոպենհագեն

Դանիայի ԱԳՆ ղեկավար Անդերս Սամուելսոնը հրաժարվել է մեկնաբանել Կատալոնիայի կառավարության նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի այցը Կոպենհագեն՝ նշելով, որ քիչ առաջ է տեղեկացել այդ մասին:

«Դա իմ լիազորություններից դուրս է, դա արդարադատության նախարարության իրավասությունն է: Ես այդ առթիվ մեկնաբանություն չունեմ»,- ասել է Սամուելսոնը լրագրողներին ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստից առաջ:

Ավելի վաղ Pais թերթը գրել էր, որ երկուշաբթի Պուչդեմոնը Բրյուսելից ժամանել է Կոպենհագեն: Անցյալ ուրբաթ Կոպենհագենի համալսարանը տեղեկացրել էր, որ երկուշաբթի Պուչդեմոնը մասնակցելու է «Կատալոնիան և Եվրոպան՝ հանուն դեմոկրատիայի խաչմերուկում»  դեբատներին:

Իսպանիայի դատախազությունը հայտարարել է, որ դատարան կդիմի՝ Պուչդեմոնի ձերբակալության եվրոպական օրդեր ստանալու համար, եթե նա Բրյուսելից մեկնի Կոպենհագեն:

Դեկտեմբերին Իսպանիայի գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան Պուչդեմոնի ձերբակալության օրդեր է տվել երկրի տարածքում, սակայն ետ է կանչել եվրոպական օրդերը, որն ավելի վաղ տրվել էր Ազգային դատական պալատի դատավորի կողմից:

Փոխանցում է ria.ru-ն: