22.01.2018 15:52

Ադրբեջանում ձերբակալվել է խմբավորում, որը երկրից դուրս է բերել 80 մլն դոլար

Ադրբեջանում ձերբակալվել է խմբավորում, որը երկրից դուրս է բերել  80 մլն դոլար

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի խմբավորման անդամների, որոնք  մաքսանենգ ճանապարհով երկրից դուրս են բերել ավելի քան 80 մլն դոլար, երկուշաբթի հաղորդել է ՊԱԾ հասարակության հետ կապերի վարչությունը:

«Արտասահմանյան արժույթի շրջանառության մանիպուլացման և արժութային մաքսանենգության փաստով շարունակվող քրեական գործի հետաքննության ընթացքում հունվարի 15-18-ը բացահայտվել է այլընտրանքային արժութային շրջանառության մասնակիցների հանցավոր ցանց՝ «սև շուկա» անվամբ, հանցավոր գործունեությունը կասեցվել է», հաղորդել է մամլո ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով՝ 2017 թ. ընթացքում Ադրբեջանի սահմանով, առանց հայտարարագրելու, դուրս է բերվել ավելի քան 80 մլն դոլար, 5 մլրդից ավելի ռուբլի, ինչպես նաև՝ կանխիկ 248,9 հազար եվրո: Քրեական գործ է հարուցվել «մաքսանենգություն, որ կրկնվել է», «մաքսանենգություն՝ կատարված մի խումբ անձանց կողմից, նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ», «ապօրին ձեռնարկատիրություն՝ մեծ եկամուտի ստացմամբ» հոդվածներով: Գործով ձերբակալվել և քրեական պատասխանատվության են ներկայացվել երեք ադրբեջանցի և Վրաստանի մեկ քաղաքացի:

Փոխանցում է ria.ru-ն: