20.01.2018 22:16

ԵԵԽՎ-ն նոր նախագահ է ընտրել

ԵԵԽՎ-ն նոր նախագահ է ընտրել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նոր նախագահ է ընտրել: Նա իտալացի խորհրդարանական Միքելե Նիկոլետին է: Նիկոլետին կառույցի 29-րդ նախագահն է: Նա ընտրությանն առաջադրված միակ թեկնածուն էր։

ԵԽԽՎ նախագահը ընտրվում է մեկ տարի ժամկետով, եւս մեկ տարի երկարաձգման իրավունքով: Նախկին նախագահ իսպանացի Պեդրո ագրամունտը հարկադիր հրաժարական էր ներկակյացրել՝ մասնավորապես Ադրբեջանի օգտին քարոզչություն իրականացնելու վերաբերյալ կոռուպցիոն սկանդալից հետո: