22.01.2018 22:53

Մոուրինյո. Հաջողություն եմ մաղթում Մխիթարյանին

Մոուրինյո.  Հաջողություն եմ մաղթում Մխիթարյանին

«Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել  է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը «Մանչեսթր Յունայթեդ», ինչպես նաև հաջողություն մաղթել Հենրիխ Մխիթարյանին:

«Ալեքսիսն աշխարհի լավագույն հարձակվողական ոճի ֆուտբոլիստներից մեկն է: Նա կուժեղացնի մեր երիտասարդ ու տաղանդավոր հարձակման գիծը: Նա ակումբ կբերի իր սկզբունքներն ու ուժեղ առանձնահատկությունը, երկրպագուները կհպարտանան իրենց ակումբով:

Նաև ցանկանում եմ հաջողություն և երջանկություն մաղթել Հենրիխ Մխիթարյանին: Վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կհանջողվի: Չենք մոռանա Մխիթարյանին, հատկապես նրա ներդրումը Եվրոպա Լիգայում հաղթելու գործում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Մանչեսթր Յունայթեդի»-ի պաշտոնական կայքը: