23.01.2018 13:20

Դավոս. Ի՞նչ սպասելիքներ կան համաժողովից այս տարի

Դավոս. Ի՞նչ սպասելիքներ կան համաժողովից այս տարի

Շվեյցարական Դավոսում 48-րդ անգամ բացվել է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որին մասնակցում են աշխարհի բազամաթիվ երկրների ղեկավարներ: Ֆորումի թեման այս տարի հնչում է այսպես՝ «Ստեղծել համատեղ ապագա պառակտված աշխարհում»:

Համաժողովի կազմակերպիչները հույս ունեն, որ նրա մասնակիցները՝ քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտնականներ, հանրահայտ անձինք, կարող են համաձայնության գալ բազմաթիվ խնդիրների շուրջ, որոնք այսօր անհանգստացնում են միջազգային հանրությանը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կլիմայի փոփոխություններին, տեխնոլոգիական առաջընթացի մարտահրավերներին, գլոբալ տնտեսական կապերին:

Բիզնես-մագնատների և խոշոր քաղաքական գործիչների ներկայությունը ենթադրում է, որ երկխոսություն կլինի համաշխարհային տնտեսության մեջ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և հաղթահարման վերաբերյալ:

Օրակարգի կարևոր հարցերից է էկոլոգիան: Մասնավորապես՝ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումից հետո հարցականի տակ է 2015 թ. Փարիզի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը՝ մոլորակի կլիմայի տաքացման վերահսկման վերաբերյալ:

Սեռերի հավասարության թեման նույնպես չի շրջանցվի Դավոսում, և ֆորումի գոյության 48 տարիների մեջ առաջին անգամ նախագահողի տեղերը կզբաղեցնեն կանայք, այդ թվում՝ ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը և IBM-ի նախագահ Ջիննի Ռոմետին:

Փոխանցում է euronews-ը: