23.01.2018 14:35

Ջորջ Վեայի երդմնակալությունը

Ջորջ Վեայի երդմնակալությունը

Լեգենդար ֆուտբոլիստ Ջորջ Վեան, որ հաղթանակ է տարել Լիբերիայի նախագահական ընտրություններում, երկուշաբթի պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը:

Երդմնակալության արարողությունը, որին, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա են եղել աֆրիկյան յոթ երկրների նախագահներ, նաև ՖԻՖԱ-ի հատուկ պատվիրակությունը, տեղի է ունեցել Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի մարզադաշտում: Վեան  գերագույն դատարանի նախագահին երդում է տվել Աստվածաշնչի վրա:

Լիբերիայում այս իշխանափոխությունը 1944 թվականից  ի վեր առաջինն է, որ տեղի է ունեցել դեմոկրատական ճանապարհով: Վեան հաղթանակի է հասել ընտրությունների երկրորդ փուլում, որ կայացել է հոկտեմբերի 26-ին, և ստացել է ձայների 61,5 %-ը: Նրա մրցակիցը՝ փոխնախագահ Ջոզեֆ Բոակայը, ստացել է 38,5 %:

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Վեան խոստացել է պայքարել աղքատության, գործազրկության բարձր մակարդակի և կոռուպցիայի դեմ:

Փոխանցում է euronews-ը: