23.01.2018 20:22

Նախարարություն. Երեւան-Արտաշատ մայրուղու քայքայման պատճառն ուսումնասիրվում է - Tert.am

Նախարարություն. Երեւան-Արտաշատ մայրուղու քայքայման պատճառն ուսումնասիրվում է - Tert.am

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի բետոնե ծածկի քայքայման պատճառները ճշտելու համար իրականացվում է ուսումնասիրություն, տեղեկացրել է տրանսպորտի նախարարությունը, փոխանցում է Tert.am-ը:
Նախարարությունից նշում են, որ քայքայման հնարավոր պատճառ  կարող է լինել ոչ միայն իրականացված աշխատանքների որակը, այլև ճանապարհահատվածի շահագործման ընթացքում մեխանիկական ազդեցությունները, ինչպես նաև կլիմայական պայմանների, մասնավորապես, նախորդ տարվա սովորականից ավելի երկարատև ձմեռային սպասարկման և նորմայից ցածր ջերմաստիճանի հնարավոր ազդեցությունը:
Նշվում է նաեւ, որ ի սկզբանե վճարման ենթակա պայմանագրի գնից կապալառուից պահվել է պայմանագրի գնի 5%-ը՝ որպես թերությունների շտկման երաշխիք:
Վերջերս շահագործման հանձնված Երեւան-Արտաշատ բետոնապատ մայրուղու վրա արդեն ճաքեր ու քայքայված հատվածներ կան: