24.01.2018 00:38

ԱՄՆ-ում տղամարդը կծել է ոստիկանական շանը

ԱՄՆ-ում տղամարդը կծել է ոստիկանական շանը

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են այն բանից հետո, երբ նա կծել է ոստիկանական շանը, տեղեկացնում է Reuters-ը:

Նյու-Հեմփշիր նահանգի ոստիկանությունում տեղեկացրել են, որ անցած կիրակի ոստիկանական հաշվարկը մեկնել է մի տուն, որտեղ ենթադրաբար սպանություն էր տեղի ունեցել: Հանցանքի վայրում երկու տղամարդ կային, որոնք հետախուզման մեջ էին: Նրանք երկուսն էլ ձերբակալման ժամանակ դիմադրություն են ցույց տվել, հատկապես նրանցից մեկը, որը կծել է ոստիկաններին ուղեկցող շանը: Շունն ի պատասխան նույնպես կծել է: Ենթադրյալ հանցագործին վնասազերծել են էլեկտրաշոկով:

Ոստիկանական շունը չի տուժել, նա վերադարձել է ծառայության, իսկ տղամարդը ձերբակալվել է:

«Եթե դու ուզում ես մրցել շան հետ կծելու հարցում, ապա երբեք չես հաղթի, - ասել է շան հետ աշխատող ոստիկանության սպան, - նրանք այդ գործում ուժեղ են»: