24.01.2018 00:50

Սոբչակը մտադիր է Թրամփի հետ միասին աղոթք-նախաճաշի մասնակցել

Սոբչակը մտադիր է Թրամփի հետ միասին աղոթք-նախաճաշի մասնակցել
KIRILL KUKHMAR/TASS

Ռուսաստանի նախագահի թեկնածու, հեռուստաաստղ եւ լրագրող Քսենյա Սոբչակը նախընտրական այց կկատարի ԱՄՆ: Նա մտադիր է մասնակցելու ԱՄՆ Ազգային աղոթք-նախաճաշին, որին ներկա է լինելու նախագահ Դոնալդ Թրամփը:

Սոբչակը հայտնել է, որ արդեն հավաքել է առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունները եւ սպասում է, թե երբ ԿԸՀ-ն կգրանցի նրա թեկնածությունը:

Փետրվարի 6-ին Սոբչակը մտադիր է ելույթ ունենալ Վաշինգթոնի թինկ-թանկերից մեկում՝ «Ռուսաստանի հետ-ավտորիտար ապագան» թեմայով:

Աղոթք-նախաճաշը Նահանգներում անցկացվում է ամեն տարի, 1952 թվականից ի վեր: Սկսած նախագահ Այզենհաուերից, միջոցառմանը մասնակցել են բոլոր նախագահները: Այս տարի Թրամփը դրան կմասնակցի երկրորդ անգամ: