24.01.2018 13:11

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի

ԼՂՀ ԱԳՆ-ն փոխանցում է, որ վաղը՝ հունվարի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։