25.01.2018 13:00

Հակառակորդը դիվերսիայի փորձ է արել ու հետ շպրտվել

Հակառակորդը դիվերսիայի փորձ է արել ու հետ շպրտվել

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ այսօր գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ըստ հաղորդագրության, ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ  ջոկատայինները հետ են շպրտվել:

«Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: