30.01.2018 13:24

Թբիլիսիում մետրոյի կայարաններից մեկում փլվել է առաստաղը

Թբիլիսիում մետրոյի կայարաններից մեկում փլվել է առաստաղը

Վրաստանի մայրաքաղաքում դադարեցվել է մետրոյի «Վարկետիլի» կայարանի աշխատանքը, քանի որ փլվել է առաստաղի մի մասը: Միջադեպի արդյունքում տուժել է առնվազն 11 մարդ, լրագրողներին հաղորդել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից:

Մետրոյի «Վարկետիլի» կայարանը Թբիլիսիի մետրոպոլիտենի վերջին կայարաններից մեկն է, այն սպասարկում է մայրաքաղաքի միանգամից մի քանի խոշոր միկրոշրջաններ: Կայարանը ժամանակավորապես փակվել է: Տրանսպորտային ընկերությունը չի նշել, թե որքան ժամանակով է դադարեցվում կայարանի աշխատանքը:

Փոխանցում է ria.ru-ն: