Թուրքիայում ձերբակալվել են բուժընկերության ութ ղեկավարներ

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ազգային բժշկական ընկերության ութ ղեկավարների՝ սիրիական Աֆրինում երկրի ԶՈՒ գործողությունների դեմ քարոզչության համար, երեքշաբթի հաղորդել է Hurriyet թերթը:
Բուժաշխատողներն ավելի վաղ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ իրենց բողոքն են արտահայտել Աֆրինի գործողության դեմ, որը, նրանց խոսքով՝ «անուղղելի վնաս է հասցնում ազգի ֆիզիկական, բարոյական և սոցիալական առողջությանը և մարդասիրական աղետի պատճառ է դառնում»:
Նախորդ օրը Թուրքիայի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է 311 մարդ՝ Աֆրինի գործողության դեմ քարոզելու համար:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գորողության մեկնարկն ընդդեմ քրդական կազմավորումների: Թուրքիայի հետ են գործում նաև «Սիրիական ազատ բանակի» մարտիկները:
Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը է Սիրիայի անքակտելի մասն է:
Փոխանցում է ria.ru-ն: