Սվանիձեն ու Շեւչենկոն իրար հարվածել են ուղիղ եթերում

Ռուսաստանցի հայտնի լրագրողներ Մաքսիմ Շեւչենկոն եւ Նիկոլայ Սվանիձեն կռվել են «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում: Տեսանյութը հրապարակված է ռադիոկայանի YouTube-ալիքում:
Ընդդիմախոսները քննարկում էին հարցը՝ արդյոք Ստալինի պաշտամունքը հասարակության հիվանդությունն է, որը պետք է բուժել:
Շեւչենկոն հայտարարել է, որ Սվանիձեն «թքում է» խորհրդային զինվորների գերեզմաններին: Ի պատասխան, Սվանիձեն նրան սրիկա է անվանել եւ ասել, որ նրա «մռթին պետք է հարվածել»: Դրանից հետո լրագրողները մի քանի հարված են փոխանակել: Հաղորդավարուհին ընդհատել է եթերը: