31.01.2018 22:06

Ջիգարխանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ջիգարխանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Հանրահայտ դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ըստ աղբյուրի, Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է, սակայն այս անգամ՝ սրտի նոպայով եւ անգիտակից վիճակում:

Նշվում է, որ դերասանի ղեկավարած թատրոնում եւս հաստատել են հոսպիտալացման մասին տեղեկությունը: