01.02.2018 04:00

Իրանցի կանայք բողոքում են ընդդեմ հիջաբների (լուսանկարներ)

Իրանցի կանայք բողոքում են ընդդեմ հիջաբների (լուսանկարներ)

Իրանում թափ են հավաքում միայնակ նստացույցներն ընդդեմ հիջաբների հարկադիր կրման: Կանայք ցուցադրաբար հանում են գլխաշորերը փողոցում եւ ծածանում են դրանք դրոշի նման: Այս ցույցերը ամենատարածվածն են Իրանում՝ 1978-79 թվականների հեղափոխությունից հետո:

Սոցցանցերում օգտատերերը կիսվում են ցուցարարների լուսանկարներով՝ գրառումները նշելով անգլալեզու #IranUprising, #FreeIran հեշթեգներով կամ պարսկերեն նշումներով:

Ակցիան սկսել է թափ հավաքել հունվարի 29-ին, երբ մայրաքաղաք Թեհրանում միանգամից մի քանի տեղի բնակչուհիներ բարձրացել են բաշխիչ կրպակների վրա ու սկսել են դրոշակների նման ծածանել հիջաբները: Սոցցանցերում լուսանկարների տարածվելուց հետո շատ իրանցի կանայք ոգեշնչվել են այս օրինակից եւ նմանատիպ ցույցեր են արել:

Ցուցարարների թվում կան նաեւ տղամարդիկ, որոնք միացել են ակցիային: