01.02.2018 14:33

Թուրքիայում իրավապաշտպանն ազատ է արձակվել

Թուրքիայում իրավապաշտպանն ազատ է արձակվել

Թուրք իրավապաշտպան Թաներ Կիլիչը դատավարության ընթացքում ազատվել է կալանքից: Այդ մասին հաորդել է նրա փաստաբանը:

Ավելի վաղ Ստամբուլում, դատարանի շենքի առջև, որտեղ քննվում են ահաբեկչության աջակցելու համար մեղադրվող տասնմեկ իրավապաշտպանների գործերը, տեղի է ունեցել բողոքի ակցիա: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել Amnesty International հասարակական կազմակերպության թուրքական բաժնի նախագահ Թաներ Կիլիչին:

«Դատավարությանը ներկա են բարձրաստիճան դիվանագետներ ամբողջ աշխարհից, այստեղ են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների հյուպատոսները: Այս դատավարությունը հզոր աջակցություն ունի: Այժմ բոլորի համար պարզ է, որ այն դարձել է Թուրքիայում իրավական պետության սկզբունքների արժեզրկման խորհրդանիշ»,- դատարանի դահլիճից հաղորդել է Amnesty-ի եվրոպական բաժնի ղեկավար Գաուրի վան Գուլիկը:

Կիլիչը, մյուս իրավապաշտպանների հետ, ձերբակալվել է 2017 թ. հունիսին: Նրան մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ: Ձերբակալված իրավապաշտպաններից ութը ազատ են արձակվել անցյալ տարվա հոկտեմբերին:

Փոխանցում է euronews-ը: