05.02.2018 12:49

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն ապրիլի 11-ին, ինչպես բխում է Իլհամ Ալիևի հրամանագրից:

«Համաձայն Ադրբեջանի սահմանադրության 101 հոդվածի 1 մասի և երկրի Ընտրական օրենսգրքի 179 հոդվածի՝ կարգադրում եմ հայտարարել Ադրբեջանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարում եմ ապահովել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը 2018 թ. ապրիլի 11-ին»,- ասվում է հրամանագրում:

Նախապես ընտրությունները նախատեսված էին հոկտեմբերի 17-ին: Ինչպես հաղորդել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը, կուսակցությունն առաջադրել է գործող նախագահ Ալիևի թեկնածությունը: 2016 թ. սեպտեմբերին սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:

Փոխանցում է ria.ru-ն: