Թուրքիայում մուսուլմաններին կոչ են անում չուտել ձախ ձեռքով

Մուսուլմաններին խորհուրդ է տրվում ուտելիս և խմելիս ձախ ձեռքը չօգտագործել, ասվում է Թուրքիայի կրոնի հարցերով վարչության հրապարակած շարիաթում:
«Կերակուրի և խմիչքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքները սահմանելիս Մուհամեդ մարգարեն ձախ ձեռքն օգտագործելը հաճելի չի համարում: Ձախ ձեռքով ուտում ու խմում են շայթանները, ուստի նա ուսուցանում է ուտել և խմել աջ ձեռքով: Յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է հետևել մարգարեի խորհրուրդներին, ուստի ծնողները պետք է, ի թիվս այլ կանոնների, դա նույնպես սովորեցնեն իրենց երեխաներին»,- ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված շարիաթում: Սակայն նշվում է, որ «ֆիզիկական թերությունների» դեպքում թույլատրելի է օգտագործել ձախ ձեռքը՝ ուտելու և խմելու նպատակով:
Ավելի վաղ Թուրքիայի կրոնի հարցերով վարչությունը հրապարակել էր ամուսնալուծության վերաբերյալ կանոնակարգ, ըստ որի՝ ամուսինները կարող են ամուսնալուծվել հեռախոսով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով, եթե ամուսինը երեք անգամ ասում է կամ գրում talak («ամուսնալուծություն»՝ արաբերեն) բառը: Սակայն կինը պետք է հավաստիանա, որ հաղորդագրությունն ամուսինն է ուղարկել: Մեկ այլ կանոնով՝ եթե ամուսինը կնոջն անվանում է քույր կամ մայր, ապա համարվում է ամուսնալուծված:
Փոխանցում է ria.ru-ն: