05.02.2018 15:37

ԿԺԴՀ-ն Օլիմպիադայում կներկայացնի պետության պաշտոնական ղեկավարը

ԿԺԴՀ-ն Օլիմպիադայում կներկայացնի պետության պաշտոնական ղեկավարը

ԿԺԴՀ գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամը կղեկավարի Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը հարավկորեական Փհենչհանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերում:

Պաշտոնապես՝ Կիմ Յոն Նամը համարվում է Հյուսիսային Կորեա պետության ղեկավարը, այն դեպքում, երբ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը այդ պետության բարձրագույն ղեկավարն է:

Ինքնին՝Օլիմպիական խաղերին մասնակցության փաստը դիտորդները համարում են այն բանի նշան, որ ապագայում Փհենյանը կարող է վերականգնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման (դենուկլեարիզացիա) վերաբերյալ իր նախաձեռնությամբ ընդհատված բանակցությունները:

Փոխանցում է Interfax-ը: