06.02.2018 12:59

Ասանժն ազատությունից մեկ քայլ հեռավորության վրա է

Ասանժն ազատությունից մեկ քայլ հեռավորության վրա է

Այսօր Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանում քննարկվելու է Ջուլիան Ասանժի կալանքի օրդերը փոխելու հարցը:

Հինգ տարուց ավելի է՝ Ասանժն ապրում է Լոնդոնի կենտրոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը: Նա Էկվադորի իշխանություններին է դիմել՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, որպեսզի խուսափի տեղափոխությունից Շվեդիա, որտեղ նրան բռնաբարության մեղադրանք է ներկայացվել: Ջուլիան Ասանժը նաև զգուշանում է նրանից, որ իրեն կարող են հանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ:

Թեև անցյալ տարվա մայիսին շվեդական դատախազությունը դադարեցրել է հետաքննությունը 45-ամյա ավստրալացու նկատմամբ, նա մինչև հիմա բրիտանական ոստիկանության կողմից ենթակա է կալանավորման՝ գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար:

Մեկ ամիս առաջ Ասանժը Էկվադորի քաղաքացիություն ստացավ: Սակայն այդ երկրի իշխանությունները չկարողացան Մեծ Բրիտանիայից դիվանագիտական կարգավիճակ ստանալ WikiLeaks-ի հիմնադրի համար, ինչը նրան թույլ կտար դուրս գալ դեսպանատան տարածքից՝ առանց ձերբակալվելու սպառնալիքի:

Ավելի վաղ ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը Ասանժի ազատության սահմանափակումն անօրինական է ճանաչել:

Փոխանցում է euronews-ը: