06.02.2018 14:03

Էրդողանն այցելել է Վատիկան

Էրդողանն այցելել է Վատիկան

Երկուշաբթի Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ինչպես հաղորդվել է, առանձնազրույցի ընթացքում, որը տևել է մոտավորապես մեկ ժամ, Թուրքիայի ղեկավարը և պոնտիֆիկոսը դատապարտել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ-ի որոշումը և արտահայտվել են քաղաքի ներկայիս կարգավիճակը պահպանելու օգտին: Նրանք ընդգծել են, որ Վաշինգտոնի քաղաքականությունը բացասական հետևանքներ  է թողել տարածաշրջանում:

Բանակցություններից հետո Հռոմի պապը Թուրքիայի նախագահին բրոնզե մեդալիոն է նվիրել, որի վրա պատկերված են հրեշտակ և վիշապ:

Դիտորդներն այս այցը պատմական են համարում, քանի որ վերջին 59 տարիների ընթացքում սա Թուրքիայի նախագահի առաջին այցն էր Վատիկան:

Փոխանցում է euronews-ը: