06.02.2018 15:24

Դատախազությունը չի պահանջի երկարացնել Սաակաշվիլիի գիշերային տնային կալանքը

Դատախազությունը չի պահանջի երկարացնել Սաակաշվիլիի գիշերային տնային կալանքը

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ հետաքննությունը չի պահանջի երկարացնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի գիշերային տնային կալանքը, քանի որ քաղաքական գործիչն սկսել է ներկայանալ հարցաքննությունների:

Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել էր, որ նրա խափանման միջոցի ժամկետը լրացել է:

Կիևի վճռաբեկ դատարանը հունվարի 26-ին որոշում էր կայացրել Սաակաշվիլիի համար որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը օրվա գիշերային ժամերին ( 22.00-07.00): Խափանման միջոցն ընտրվել է քրեական գործի շրջանակներում, որով Սաակաշվիլիին վերագրվում է աջակցություն հանցավոր կազմակերպությունների անդամներին և նրանց հանցավոր գործունեության պարտակում: Հետաքննության վարկածով՝ Սաակաշվիլիի թիմը մոտավորապես 500 հազար դոլար է ստացել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատից՝ Կիևում բողոքի ցույցեր կազմակերպելու համար, որոնց նպատակն էր լինելու, դատախազության կարծիքով՝ «պետական իշխանության զավթումը»:

Փոխանցում է ria.ru-ն: