15.01.2013 20:20

Նորվեգիան դատապարտում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը

Նորվեգիան դատապարտում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը

 

Հուվարի 14-ին Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Բաքվում կայացած հանդիպումից  հետո հայտարարել է, որ դատապարտում է Ստեփանակերտի (Խոջալուի) օդանավակայանի գործարկումը, գրում է ադրբեջանական Trend լրատվամիջոցը:

«Նորվեգիան աջակցում է հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ անընդունելի համարելով ստատուս-քվոն: Մենք տարածաշրջանի զարգացման կողմնակից ենք: Հայաստանը չպետք է հրահրող բնույթի գործողությունների դիմի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարարը: