06.02.2018 18:30

Նախարարությունը խորհուրդ է տալիս սկսել խաղողի այգիների այգեբացը

Նախարարությունը խորհուրդ է տալիս սկսել խաղողի այգիների այգեբացը

Գյուղնախարարությունը հայտարարում է, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում  գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել  սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը:

Ըստ այմ, այգեբացի աշխատանքները  պետք է սկսել  առավոտյան եւ ավարտել մինչեւ 15: 00-ն: Այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման եւ պաշտպանվում են  ցրտահարության վտանգից:

Անկախ բարձր ջերմաստիճանից՝ խորհուրդ չի տրվում սկսել խաղողի վազերի էտը:

Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ: