07.02.2018 13:30

Մակրոն. Կորսիկայի ապագան հանրապետության կազմում է

Մակրոն. Կորսիկայի ապագան հանրապետության կազմում  է

Կլոդ Էրինյակի՝ 20 տարի առաջ Կորսիկայի սպանված ոստիանապետի անվան հրապարակի բացման արարողությամբ սկսվել է Ֆրանսիայի նախագահի այցն այդ կղզի:

Ոստիկանապետի այրու և երկու զավակների ներկայությամբ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Կորսիկայի ապագան հանրապետության կազմում է լինելու», և որ պետական իշխանության ներկայացուցչի սպանությունը «ոչ արդարացում ունի, ոչ էլ բացատրություն»:

Կլոդ  Էրինյակի վրա կրակած Իվան Կոլոննան մի քանի տարի թաքնվում էր արդարադատությունից: Այսօր նա իր ցմահ ազատազրկումն է կրում կղզու կալանավայրերից մեկում:

Հրապարակի բացման արարողությանը ներկա 300 հյուրերի թվում է եղել նաև Էրինյակի սպանության պահին ՆԳՆ ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ժան-Պիեռ Շևենմանը, ինչը հարուցել է տեղի ազգայնականների դժգոհությունը:

Փոխանցում է euronews-ը: