Էրդողանը Թրամփին մեղադրում է Սիրիայի հարցում խոստումը չկատարելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է սիրիական Մանբիջից Քրդերի ինքնապաշտպանության ուժերը դուրս բերելու խոստումը չկատարելու համար:
«Օբաման խաբել է Թուրքիային Մանբիջում սիրիացի քուրդ գրոհայինների հարցում, և Թրամփը նույն ճանապարհն է ընտրել: Թրամփը մեզ ասել է, որ նրանք այնտեղ մնալ չեն կարող և կգնան Եփրատից արևելք: Նա խոստովանել է, որ արաբներն են Մանբիջի իսկական տերերը: Բայց այն, ինչ նա խոստացել է, չի կատարվել»,- ասել է Էրդողանը լրագրողներին Վատիկան և Իտալիա կատարած այցից հետո: Նրա խոսքը մեջբերում է Hurriyet-ը:
Նախորդ օրը Էրդողանը հայտարարել էր, որ ԻՊ-ի ջախջախումից հետո Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությունն ուղղվել է ընդդեմ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի:
Փոխանցում է ria.ru-ն: