07.02.2018 14:04

Երկրորդ օրն է՝ վատ եղանակի պատճառով Էյֆելյան աշտարակը փակ է

Երկրորդ օրն է՝ վատ եղանակի պատճառով Էյֆելյան աշտարակը փակ է

Ֆրանսիայի ամենահայտնի հուշարձաններից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, արդեն երկրորդ օրն է՝ փակ է եղանակային վատ պայմանների պատճառով:

Երեկ առավոտյան աշտարակի օպերատոր-ընկերությունը որոշել էր ընդունել միայն նրանց, ովքեր աշտարակի հարթակներում տեղակայված ռեստորաններում տեղ են ամրագրել; Սակայն երկու ժամ անց մուտքը փակվել է նույնիսկ նրանց համար:

Ֆրանսիայի մայրաքաղաքի շրջանում տեղացող առատ ձյան պատճառով եղանակային անբարենպաստ պայմանների մասին նախազգուշացնող  բարձր կարգի՝ նարնջագույն մակարդակ է հայտարարվել: Փարիզի ժամանակով ժամը 06.00-ի տվյալներով՝ տարածքում ձայն ծածկույթի բարձրությունը 7-ից 15 սանտիմետր է:  Վատ եղանակն արդեն լուրջ խնդիրներ է առաջացրել քաղաքային տրանսպորտի աշխատանքներում և ճանապարհներին:

Էյֆելյան աշտարակը կառուցվել է Ֆրանսիայի կառավարության պատվերով, 1889 թ. Փարիզի ցուցահանդեսի համար, նրա հեղիանկը ինժեներ Գուստավ Էյֆելն է: Աշտարակը այն ժամանակ աշխարհի ամենաբարձր կառույցն էր: Նախապես ծրագրված էր այն թողնել 20 տարի, ապա քանդել, քանի որ փարիզցիներից շատերին դուր չէր գալիս նրա դիզայնը: Բայց այդ տարիների ընթացքում աշտարակը դարձավ Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը:

Փոխանցում է ria.ru-ն: