07.02.2018 14:27

Ֆրանսիայի ԱԳՆ-ն քննադատել է Հոլոքոստի մասին լեհական օրենքը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն քննադատել է Հոլոքոստի մասին լեհական օրենքը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է Լեհաստանի նախագահի կողմից ստորագրված օրենքի համատեքստում (օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում բանդերովյան գաղափարախոսության քարոզչության և լեհ ժողովրդին Հոլոքոստին առնչություն ունենալու մեջ մեղադրելու համար) պատմությունը վերաշարադրելու անթույլատրելիության մասին:

«Մենք կարծում ենք, որ այդ օրենքը տեղին չէ: Չի կարելի վերաշարադրել պատմությունը, դա երբեք լավ չէ»,- ասել է Լը Դրիանը հեռուստատեսության եթերից:

Օրինագիծը դեռ քննարկման փուլում խիստ բացասկան արձագանքի էր արժանացել Ուկրաինայում, Իսրայելում և ԱՄՆ-ում: Թել-Ավիվում, մասնավորապես, մտավախություն ունեն, որ այդ օրենքը կարող է հարված հասցնել այն հրեաներին, ովքեր տուժել են Լեհաստանի բնակիչների մեղքով, և ուզում են պատմել դրա մասին:

Փոխանցում է ria.ru-ն: