07.02.2018 14:51

Պուչդեմոնի կողմնակիցները մտադիր են ստեղծել Կատալոնիայի խորհուրդ

Պուչդեմոնի կողմնակիցները մտադիր են ստեղծել Կատալոնիայի խորհուրդ

Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնին հավակնող Կառլես Պուչդեմոնի կողմնակիցները մտադիր են Բրյուսելում ստեղծել հանրապետական խորհուրդ, որպեսզի նա կարողանա տարածաշրջանը կառավարել հեռվից, РИА Новости-ին հայտնել է աղբյուրը Պուչդեմոնի մերձավոր շրջապատից:

«Պուչդեմոնի շրջապատն ուզում է փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ և Բրյուսելում ստեղծել հանրապետության խորհուրդ: Խոսքը կառավարության կրկնակի կառավարման մասին է: Պուչդեմոնը կառավարումը կիրականացնի հեռակա, իսկ գործադիր իշխանությունը տեղում կապահովի ամենօրյա կառավարումը»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը:

Իսպանիայի սահմանադրական դատարանը հունվարի վերջին որոշում էր կայացրել, որ Բրյուսելում գտնվող՝ Կատալոնիայի նախկին ղեկավարը կարող է հաստատվել տարածքի կառավարության ղեկավարի պաշտոնում, միայն այն դեպքում, եթե անձամբ ներկայանա խորհրդարան: Սակայն Իսպանիա ժամանելու դեպքում Պուչդեմոնին ազատազրկում է սպառնում:

Փոխանցում է ria.ru-ն: