07.02.2018 20:19

Ֆուտբոլի աշխարհի գավաթը Հայաստանում է (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի գավաթը Հայաստանում է (տեսանյութ)

ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթն այսօր ցուցադրվել է Հայաստանում։

Ավելի քան  6 կգ ոսկուց պատրաստված նշանավոր մրցանակը, որի հեղինակը իտալացի դիզայներ Սլիվիո Գազանիդան է այսօր հանրությանը ներկայացվել է Ազատության հրապարակում։

2006 թվականից սկսած յուրաքանչյուր աշխարհի առաջնությունից առաջ ՖԻՖԱ-ն «Կոկա-Կոլա» ընկերության հետ համատեղ կազմակերպում է գավաթի միջազգային շրջագայությունը։ Այս տարի ֆուտբոլի աշխարհի գավաթը կհյուրընկալի 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

Երեւանում ՖԻՖԱ-ի գավաթը ներկայացրեց 1998թ աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն։ Դա ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պահանջն է, քանի որ գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի չեմպիոններն ու երկրների ղեկավարները։