08.02.2018 00:35

Ալեքսիս Օհանյանը հրաժարվում է Reddit-ում իր պարտականություններից

Ալեքսիս Օհանյանը հրաժարվում է Reddit-ում իր պարտականություններից

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը մտադիր է ընկերությունում իր ամենօրյա պարտականություններից հրաժարվել եւ կենտրոնանալ «Initialized Capital»-ի վրա:

«Initialized Capital»-ը վենչուրային ընկերություն է, որի  համահիմնադիրը Օհանյանն է:

Ընկերությունը հայտնի է իր ներդրումներով, օրինակ Coinbase եւ Instacart թվային արժույթների փոխանակման առցանց ծառայություններում: Օհանյանն ասել է, որ  իր որոշումը անձնական եւ մասնագիտական պատճառներ ունի, այդ թվում՝ հռչակավոր թենիսիստուհի  Սերենա Ուիլյամսի հետ ամուսնությունը  եւ նրանց դստեր՝ Ալեքսիս կրտսերի ծնվելը: