08.02.2018 12:22

Տարանտինոյին մեղադրում են Պոլանսկուն արդարացնելու համար

Տարանտինոյին մեղադրում են Պոլանսկուն արդարացնելու համար

Հոլիվուդյան հանրահայտ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն քննադատության տարափի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ հրապարակվել է նրա՝ 15 տարվա վաղեմության հարցազրույցը, որում նա արդարացնում է Ռոման Պոլանսկուն՝ 13-ամյա աղջկա հետ սեքս անելու համար, ինչում Պոլանսկուն մեղադրել են 1977 թ.:

Jezebel պարբերականը հրապարակել է կինոռեժիսորի ռադիոհարցազրույցը, որը տեղի է ունեցել 2003 թ., և որում Տարանտինոն ասում է, թե չի կարծում, որ 13-ամյա աղջկա հետ Պոլանսկու հարաբերվելը բռնաբարություն է: Հաղորդավարի այն դիտարկմանը, թե աղջիկը գուցե չի ցանկացել քնել կինոռեժիսոր Պոլանսկու հետ, Տարանտինոն պատասխանել է. «Ոչ, բանն այդ չէ: Աղջիկը հանդիպել է նրա հետ, և նա ցանկացել է դա»: «Ես չեմ հավատում, որ դա բռնաբարություն է, բայց հավատում եմ, որ անօրինական բան է:  Կյանքը վայելող նման 13-ամյա աղջիկների համար դա բռնաբարություն չէ»,- ասել է Տարանտինոն:

84-ամյա Պոլանսկին այժմ ապրում է Փարիզում, նա բնակարան ունի նաև Կրակովում:

Տարանտինոն չի պատասխանել BBC-ի ՝ մեկնաբանություններ անելու հարցմանը:

Փոխանցում է BBC-ն: