Թուրքիա. Ցմահ ազատազրկում խռովարարներին

Թուրքիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 64 մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել 2016 թ. պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար:
Ընդհանուր առմամբ՝ դատարանի առջև են կանգնել Թուրքիայի ռազմական ակադեմիայի 164 դասախոսներ և կուրսանտներ: 100 մարդու նկատմամբ դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել:
2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ և սպաներ պետական հեղաշրջման փորձ են կատարել: Բախումները հիմնականում ծավալվել են Ստամբուլում և Անկարայում, զոհվել է 250 մարդ, ավելի քան 2 հազարը վիրավորվել են:
Հեղաշրջման փորձում Անկարան մեղադրել է իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին, որն ապրում է ԱՄՆ-ում, և պահանջում է նրան հանձնել Թուրքիային:
Փոխանցում է euronews-ը: