08.02.2018 13:40

Երազողը. Իլոն Մասք

Երազողը. Իլոն Մասք

Spacex-ի ղեկավար Իլոն Մասքի անունը վերջին ամիսներին բավական հաճախ է հայտնվում ԶԼՄ-ներում:

46-ամյա Մասքի կարիերայի ուղին իսկական ֆենոմեն է: Նա անդամակցում է, այսպես կոչված՝ «PayPal մաֆիային», որը միավորում է ընկերության՝ այսօր տարբեր կորպորացիաներում առանցքային պաշտոններ զբաղեցնող հիմնադիրների և նախկին աշխատակիցների: 1999 թ. Մասքը հիմնել է X.com օնլայն-բանկը, որը հետագայում վերանվանվել է PayPal: 2002 թ. eBay-ը այդ ընկերությունը գնեց մեկուկես միլիարդ դոլարով:

Նույն թվականին է սկսվում Space Exploration Technologies-ի, կարճ՝ Spacex-ի պատմությունը:

Փետրվարի 6-ին այս ընկերությունը տիեզերք է արձակել Falcon Heavy ամենահզոր կրիչ- հրթիռը:

2004 թ. Մասքը դառնում է Tesla Motors-ի՝ մի ընկերության համահիմնադիրը, որն այսօր համարվում է էլեկտրամեքենաների ամենախոշոր արտադրողը: 2006 թ. ընկերությունը ներկայացրեց իր առաջին արտադրանքը՝ Roadster ավտոմեքենան:

Մասքին անվանում են երազող: Բայց նա արդեն բազմիցս ապացուցել է, որ կարողանում է իր երազանքները կյանքի կոչել: Այժմ նրա նպատակն է գաղթավայրեր ստեղծել Մարսի վրա: Եվ հենց այդ մոլորակն է Falcon Heavy հրթիռի ժամանման վայրը, որին տիեզերքում ընկերակցել է Tesla կարմիր կաբրիոլետը: Մասքի խոսքով՝ դա ոմանց կարող է անհեթեթ ու ծիծաղելի թվալ, սակայն Spacex-ի հիմնադիրը համոզված է, որ այդ անհեթեթությունները շատ կարևոր են:

Falcon Heavy-ի հաջող արձակման առիթով Մաքին շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Փոխանցում է euronews-ը: