08.02.2018 14:17

Ամերիկացի զինվորականները ստուգում են ՈՒԶՈՒ-ի պատրաստվածությունը հարձակման

Ամերիկացի զինվորականները ստուգում են ՈՒԶՈՒ-ի պատրաստվածությունը հարձակման

Դոնբաս է ժամանել Պենտագոնի սպաների մի խումբ՝ ստուգելու ուժայինների պատրաստվածությունը հարձակման, հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության օպերատիվ հրամանատարության ղեկավարի տեղակալ Էդուարդ Բասուրինը:

Վերջինիս խոսքով՝ ամերիկացի սպաներին ուղեկցում են Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչներ:

«Ներկա պահին ստուգվում են ՈՒԶՈՒ բրիգադները, որոնք «Դոնեցկ» օպերատիվ-մարտավարական խմբավորման կազմում են»,- հավելել է Բասուրինը:

Նախօրեին կոնտակտային խմբում ԴԺՀ լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ ուկրաինական ուժայինները շարունակում են զբաղեցնել բնակավայրերը չեզոք գոտում, ինչն ուղղակիորեն հակասում է Մինսկյան պայմանավորվածություններին:

Փոխանցում է ria.ru-ն: