08.02.2018 14:39

Սորոսը կես միլիոն դոլար է ներդրել՝ Brexit-ը խափանելու համար

Սորոսը կես միլիոն դոլար է ներդրել՝ Brexit-ը խափանելու համար

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը ավելի քան 400 հազար ֆունտ սթեռլինգ (500 հազար դոլարից ավելի) է ներդրել Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու համար, հինգշաբթի հաղորդել է The Guardian-ը:

Թերթը տեղեկացել է, որ միլիարդատերն աջակցում է Best for Britain կազմակերպությանը, որը ձգտում է խափանել Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից: Կազմակերպությունը վեցանիշ թվով գումար է ստացել խորհրդարանական ընտրություններից ի վեր, որոնք տեղի են ունեցել անցյալ տարվա հունիսին: Կազմակերպությունը ղեկավարում են նախկին նախարար, լորդ Մալլոհ-Բրաունը և Ջինա Միլլերը, վերջինս դատարան է դիմել՝ ԵՄ-ից դուրս գալու նախաձեռնության հարցով:

Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունեցել 2016 թ. հունիսի 23-ին: Քվերակողների մեծ մասը պաշտպանել է Brexit-ը:

Փոխանցում է Interfax-ը: