08.02.2018 15:09

Թրամփը ցուցմունք կտա Մյուլլերին՝ հակառակ իրավաբանների խորհուրդների

Թրամփը ցուցմունք կտա Մյուլլերին՝ հակառակ իրավաբանների խորհուրդների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ցուցմունքներ տալ, այսպես կոչված՝ «ռուսաստանյան գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին, թեպետ նրա իրավաբանները խորհուրդ են տվել չանել դա, հաղորդել է CNN հեռուստատեսությունը՝ հղում անելով աղբյուրին:

«Նա կարծում է, որ կարող է դա անել: Նա չի պատկերացնում, թե որքան բարձր է խաղադրույքը»,- հեռուստատեսությանն ասել է աղբյուրը, որը, փաստորեն, ծանոթ է, թե ինչ է մտածում Թրամփը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Թրամփի փաստաբանները դեռ Մյուլլերի թիմի հետ  քննարկում են հնարավոր հարցաքննության մանրամասները:

ԱՄՆ նախագահի իրավաբանների կարծիքով՝ Թրամփը պետք է հրաժարվի Մյուլլերի հետ հանդիպումից: Նրանք մտավախություն ունեն, որ խոսակցության արդյունքում նախագահին կարող է կեղծ վկայության մեղադրանք ներկայացվել:

Թրամփն ինքը ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ է երդման տակ պատասխանել Մյուլլերի հարցերին:

Փոխանցում է Interfax-ը: