08.02.2018 15:55

Մակեդոնիան պատրաստ է փոխել երկրի անվանումը

Մակեդոնիան պատրաստ է փոխել երկրի անվանումը

Հունաստանում գոհունակությամբ են ընդունել Մակեդոնիայի պատրաստակամությունը՝ փոխելու երկրի անվանումը, հաղորդել է The Guardian-ը:

Ավելի վաղ նախկին հարավսլավական հանրապետության վարչապետ Զորան Զաևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ճշգրտող բառ ավելացնել երկրի պաշտոնական անվանմանը: Քննարկվող տարբերակներն են՝ «Վերին Մակեդոնիա», «Նոր Մակեդոնիա», «Հյուսիսային Մակեդոնիա» և «Մակեդոնիա (Սկոպիե)»:

Այդ քայլը կարող է վերջակետ դնել երկու երկրների բազմամյա վեճին, որ ծագել է Հունաստանի կազմի մեջ մտնող Մակեդոնիա պատմական շրջանի պատճառով:

Ինչպես նշում է The Guardian-ը, փոխզիջումային այս որոշումը ամբողջ Հունաստանում  չէ, որ հավանության է արժանացել: Այսպես, փետրվարի 7-ին Հելլադյան (Հունական) ուղղափառ եկեղեցին շտապ կարգով քննարկել է իրավիճակը: Հոգևորականները, ինչպես նաև հարյուր հազարավոր հույներ,կտրականապես դեմ են «Մակեդոնիա» բառը պահելուն բալկանյան պետության անվանման մեջ: Աթենքում զանգվածային ցույց է տեղի ունեցել նման որոշման դեմ:

Փոխանցում է Interfax-ը: