08.02.2018 18:34

Պուտինի հետ ընտրություններին կմասնակցի եւս 7 թեկնածու

Պուտինի հետ ընտրություններին կմասնակցի եւս 7 թեկնածու

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է մարտի 18-ին այդ երկրում կայանալիք ընտրությունների թեկնածուներին։

Ըստ այդմ, գրանցվել է 8 թեկնածու:

Մյուս 7 թեկնածուներն են. Սերգեյ Բաբուրին («Ռուսական հասարակական միություն»), Պավել Գրուդինին (Կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկի (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Քսենյա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն»), Մաքսիմ Սուրայկին («Ռուսաստանի կոմունիստներ»), Բորիս Տիտով («Աճի կուսակցություն»), Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո»):

Ընտրություններին չի մասնակցի «արտահամակարգային» հիմնական ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնին: