08.02.2018 19:14

ՀԱԵ Գերագույն խորհուրդը դիրքորոշում կարտահայտի Պոլսում ստեղծված վիճակի մասին

ՀԱԵ Գերագույն խորհուրդը դիրքորոշում կարտահայտի Պոլսում ստեղծված վիճակի մասին

Կ. Պոլսի պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակում իրավիճակում պետք է սպասել Պատրիարքարանի պատկան մարմինների որոշման, «Արմենպրեսի» փոխանցմամբ, ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Նա նշել է, որ խնդրին կանդրադառնա Գերագույն հոգևոր խորհուրդը՝ առաջիկա ժողովի ընթացքում, փետրվարի 20-ին և կարտահայտի իր դիրքորոշումը:

Մելիքյանը նշել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մշտական կապի մեջ է Պատրիարքական տեղապահի և Աթոռի եպիսկոպոսների հետ:

«Վեհափառ Հայրապետի սպասումն է, որ Աթոռի իրավասու մարմինները ստեղծված կացությունը հաղթահարեն համաձայն Պատրիարքության գործող Սահմանադրության և եկեղեցական ընկալյալ կանոնների, հանդարտ և համերաշխ ոգով», - ասել է Վահրամ քահանան:

Օրերս Ստամբուլի նահանգապետարանն ուշացած պատասխանել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: