09.02.2018 12:28

Հոսպիտալում զինվոր է մահացել

Հոսպիտալում զինվոր է մահացել

Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդման, երեկ՝ փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: