09.02.2018 12:41

ԱԽ մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԱԽ մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԱԺ-ն ձայների 89 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրինագիծը:

Հիշեցնենք, որ այս օրենքով նախատեսվում է, որ ապրիլին՝ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո, ԱԽ-ն ղեկավարելու է վարչապետը. ԱԽ կազմում ընդգրկված են լինելու առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդում ընդգրկված չեն լինելու նախագահն ու ԱԺ նախագահը: