09.02.2018 13:00

Բրիտանացի մասոնները գանգատվում են խտրականությունից

Բրիտանացի մասոնները գանգատվում են խտրականությունից

Մասոնների շարժման հնագույն հայտնի օթյակներից մեկը՝ Անգլիայի միացյալ մեծ օթյակը, բրիտանական մի քանի թերթերում հայտարարություն է հրապարակել՝ խնդրելով դադարեցնել խտրական վերաբերմունքն իր անդամների նկատմամբ:

«Ամեն ինչ չափ ունի» («Enough ls Enough») վերնագրով հայտարարության տեքստում Անգլիայի միացյալ մեծ օթյակը պնդում է, որ երկրում իր անդամների նկատմամբ ծայրաստիճան կանխակալ վերաբերմունք կա, թեև օթյակը բաց է բոլոր ցանկացողների համար` անկախ կրոնից, ռասայից ու քաղաքական հայացքներից:

Հայտարարության առիթ են դարձել վերջերս մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումներ, որոնցում հարց էր բարձրացվում ոստիկանությունում և խորհրդարանում մասոնների ունեցած ազդեցության մասին:

Հայտարարության մեջ օթյակը գրում է, որ երկու հարյուր հազարից ավելի մասոնների նկատմամբ կասկածներն ու ջղաձգումները դիտարկում է հենց որպես խտրականություն: «Ոչ ոք չպետք է անտեղի նախատի մեր կազմակերպության անդամներին: Ոչ մի կազմակերպություն դա չի հանդուրժի, մենք նույնպես դա չենք հանդուրժի»,- ասվում է օթյակի կառավարիչ Դևիդ Սթեյփլզի ստորագրությունը կրող հայտարարության տեքստում:

Բավական ծավալուն հայտարարությունը հրապարակել են Times, Daily Telegraph, Guardian թերթերը:

Փոխանցում է BBC-ն: