09.02.2018 13:24

Եվրախորհրդարանը քննադատել է Թուրքիային

Եվրախորհրդարանը քննադատել է Թուրքիային

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը, որը մտցվել է 2016 թ. հունիսի 16-ի պետական հեղաշրջման փորձից հետո:

Պատգամավորների կարծիքով՝ անթույլատրելի է օգտագործել արտակարգ դրությունը՝ օրինական և խաղաղ ընդդիմությանը ճնշելու նպատակով:

Իսկ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիության անդամության թեկնածու Թուրքիան աննշան է մոտեցել ԵՄ չափարոշիչներին: «Մի քանի փոքր քայլ է արվել մարդու իրավունքների որոշ գործերում,- խոստովանել է Ֆեդերիկա Մոգերինին:- Սակայն շարունակվում են քաղաքացիական հասարակության երևելի գործիչների, սոցցանցերի օգտատերերի, բուժաշխատողների հետապնդումները: Ցանկը կարելի է շարունակել»:

Ստրասբուրգում ընդունված բանաձևում եվրապատգամավորները դատապարտել են  այն լրագրողների, ակտիվիստների ու սովորական քաղաքացիների ձերբակալությունները, ովքեր իրենց անհամաձայնությունն են արտահայտում Սիրիայի Աֆրին անկլավում Թուրքիայի ռազմական միջամտությանը:

Փոխանցում է euronews-ը: