09.02.2018 14:17

ՌԴ դեսպան. Լեհաստանի արևելյան սահմանին ռազմական էսկալացիա է նկատվում

ՌԴ դեսպան. Լեհաստանի արևելյան սահմանին ռազմական էսկալացիա է նկատվում

Լեհաստանի իշխանությունները տրամաբանական փաստարկներ չեն բերում սահմանի ռուսաստանյան ուղղությամբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ: Վարշավայում խոսում են «ռուսաստանյան սպառնալիքի» մասին,  բայց չեն կարողանում ապացուցել, որ նման սպառնալիք գոյություն ունի, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը:

«Ես բազմիցս այդ թեման քննարկել են լեհ զրուցակիցների հետ: Ամեն անգամ ի պատասխան «ռուսաստանյան սպառնալիքի», մեր ռազմական զորավարժությունների, Ռուսաստանի ռազմական հզորությունը մեծացնելու վերաբերյալ նրանց  նկատառումների՝ ես հարց եմ տվել. որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե Ռուսաստանն ինչո՞ւ պետք է հարձակվի Լեհաստանի կամ Մերձբալթիկայի, կամ որևէ այլ երկրի վրա: Որպես կանոն՝ ինձ պատասխանում են, թե չէ՞ որ մենք «հարձակվել են Ուկրաինայի վրա ու նրանից խլել ենք Ղրիմն ու Դոնբասը»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված  Լեհաստանի՝ ԱՄՆ-ին  ուղղված կոչերը ՝ մեծացնելու իր ռազմական ներկայությունը արևելյան սահմաններում: «Հասկանալի է, որ փաստարկման այսպիսի անտրամաբանական համակարգի դեպքում դժվար է ինչ-որ բան ապացուցել առողջ բանականության դիրքերից: Նման դատողություններ են անում քաղաքականության ոլորտի մասնագետները, քաղաքագետները, զինվորական գործիչները: Վերջերս Լեհաստանի նոր վարչապետ պարոն Մատեուշ Մորավեցկին Դավոսում հայտարարեց, որ Ռուսաստանը Լեհաստանի համար ամենամեծ սպառնալիքն է»,- նշել է դեսպանը:

Փոխանցում է ria.ru-ն: