09.02.2018 14:35

Ֆրանսիայի դատարանը հաստատել է Ժան-Մարի Լը Պենի հեռացումը «Ազգային ճակատից»

Ֆրանսիայի դատարանը հաստատել է Ժան-Մարի Լը Պենի հեռացումը «Ազգային ճակատից»

Վերսալի վճռաբեկ դատարանը ուրբաթ օրը հաստատել է «Ազգային Ճակատ» կուսակցության շարքերից կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենին հեռացնելու որոշումը՝ պահպանելով նրա «պատվավոր նախագահի» կարգավիճակը, հաղորդել է BFMTV հեռուստաալիքը:

Կուսակցության ներկայիս ղեկավարը՝ Մարին Լը Պենը, Ժան-Մարի Լը Պենի դուստրն է: 1972 թ. ստեղծված կուսակցությունը հանդես էր գալիս ի պաշտպանություն պահպանողական արժեքների, միգրացիայի սահմանափակման, եվրաինտեգրմանը դիմակայությամբ:

Չափահաս դառնալով՝ Մարին Լը Պենն ընդունվում է կուսակցության շարքերը: 2011 թ. նա դառնում է կուսակցության ղեկավարը, սակայն որոշ ժամանակ անց հոր և դստեր հարաբերությունները վատանում են, քանի որ աղջիկը չէր ընդունում հոր չափազանց կտրուկ ու վիճելի հայտարարությունները:

Ընտանիքում տարաձայնություններն իրենց գագաթնակետին են հասնում 2015 թ., երբ դստեր հետ հակասություններից հետո Ժան-Մարի Լը Պենը հեռացվում է կուսակցությունից:

Սկանդալը ծագել էր Լը Պենի այն հայտարարությունից հետո, թե գազախցիկներն ընդամենը Երկրորդ համաշխահային պատերազմի մի «դետալն են»: Առաջին անգամ հայր Լը Պենը գազախցիկների մասին նման կարծիք էր հայտնել դեռևս 1987 թ., իսկ հետագայում բազմիցս կրկնել է դա:

Փոխանցում է ria.ru-ն: