09.02.2018 14:56

Գլխավոր դատախազը մարտի 1-ի քրգործի մասին. Ինքը բարդ գործ է

Գլխավոր դատախազը մարտի 1-ի քրգործի մասին. Ինքը բարդ գործ է

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մարտիմեկյան սպանդով հարուցված քրեական գործի վարույթը կասեցված չէ: Իսկ թե ինչու այդ դեպքում մինչ այժմ էական բացահայտումներ չկան, Դավթյանը «ուրույն» բացատարություններ է բերել. «Գործով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ, այս պահի դրությամբ, գաղտնիության ռեժիմով նախաքննությանը բնորոշ իրականացվում են լայնածավալ քննչական գործողություններ»։

«Եթե դուք այն պատկերացումն ունեք, որ մեր հնարավորությունները անսահմանափակ են՝ հանցագործությունների բացահայտման համար, ես շատ ուրախ եմ դրա համար։ Բայց դուք ինքներդ տեսնում եք, որ որոշ հանցագործություններ իրենց բարդությամբ, բովանդակությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար։ Ինքը բարդ գործ է, հազարից ավել մարդկանց հարցաքննման ենթակա, բազմաթիվ փորձաքննությունների ենթակա գործ է»,- հայտարարել է Դավթյանը։